Կարդում ու նվիրում եմ Աղայան

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:
Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:
Առարկա ասելով հասկանում ենք՝ Առվոտ
1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  2. կենդանիներ, oրինակ՝արջ, կրիա,
  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝
անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:
Գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին:
Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղա, Դավիթ, հայ, թոռնիկ, ընկեր, հայրիկ, Մհեր, բռնցքամարտիկ, վարորդ, որսորդ, ֆուտբոլասեր:
Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր հարցերին:
Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկություն, ուսում, համբերություն, բախտ, մայրություն, հիացմունք և շատ ուրիշ բառեր:
Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են:
Առաջադրանքներ:
Խմբավորի՛ր:
Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:
Անձ ցույց տվող գոյականներ Իր ցույց տվող գոյականներ
Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:
տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ
 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:
Փոքր նավ –
Ռազմական նավ –
Նավի հրամանատար –
Մարդ, որը վարում է նավը –
Նավ, որը լողում է ջրի խորքերում –
Նավի վրա ծառայող մարդիկ –
Նավերի հանգստավայր –
Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ
Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:
«Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:
Ո՞վ-
Ի՞նչ-
Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ ահ
ավարտ վերջ
գրոհ հարձակում
տանջանք տառապանք
հոտ բույր
որոշում վճիռ
բողոք գանգատ
ցավ կսկիծ
հռչակ համբավ
Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:
Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:
Շոշափելի գոյականներ Ոչ շոշափելի գոյականներ
Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբ վերջ
հարգանք արհամարհանք
վնաս օգուտ
հաղթահարել պարտություն
լույս խավար
պատիժ ներում
 Կարդա՛ և իմացի՛ր:
Հատուկ և հասարակ անուններ
Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:
Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:
Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.
Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:
Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:
Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:
Առաջադրանքներ
Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:
մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:
Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։
 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:
Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ
Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:
Քաղաք –
Գրող –
Մարզ –
Գետ —
Շարունակի՛ր ըստ օրինակի:
Լույս- Լուսիկ
Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:
Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:
Արփի, վահան, աղավնի, մանուկ
Կարդա՛ և իմացի՛ր:
Գոյականի թիվը
Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:
Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:
Աչք –աչքեր
Սագ –սագեր
Տանձ – տանձեր
Երգ – երգեր
Գորգ – գորգեր
Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:
Մարդ – մարդիկ
Կին – կանայք
Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:
Նամակ – նամակներ
Ասեղ – ասեղներ
Այգի – այգիներ
Ձմերուկ – ձմերուկներ
Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:
Սեղան – սեղաններ
Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:
Ձուկ (ն) – ձկներ
Դուռ (ն) – դռներ
թոռ (ն) – թոռներ
լեռ (ն) – լեռներ
գառ (ն) – գառներ
Կան գոյականներ, որոնք հոգնակի թիվ չունեն:
Ձյուն, նավթ, եղյամ, հրճվանք, գրագիտություն, վազք, նկարչություն….
Առաջադրանքներ
Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։
պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան
16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:
Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:
14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:
Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:
եր-ով վերջացողներ-
ներ-ով վերջացողներ-
Կազմի՛ր գոյականների հոգնակին:
Տառ –
Գառ –
Գառնուկ –
Բառ –
լեռ –
ժայռ –
ձեռք –
ձեռնոց –
հարս –
խոտ –
ոտք –
մուկ –
ձուկ –
ձմերուկ –
արմատ –
թոռ –
աթոռ –
դուռ –
Կարդա՛ և իմացի՛ր:
Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:
Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:
Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:
Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:
Առաջադրանքներ
Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:
Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։
Պապիկի ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։
Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց։
Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ):
19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։
Արագած ( լեռ) քառագագաթ է։
Արագած լեռը կոչվել է Արա ( թագավոր) անունով։
Արագածի ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ։

Buying new shoes

Shop assistant: Hi there. Do you need any help?
Sam: Hi. Er … I really like these shoes. How much are they?
Shop assistant: Oh … they’re 20dollar.
Sam: OK. Do you have them in a 9?
Shop assistant: I’ll have a look for you.
Sam: Thanks.
Shop assistant: Oh … what colour would you like?
Sam: Red, please.
Shop assistant: OK, just a moment, please. (The assistant goes to look for the trainers that Sam wants to try on.) We’ve got a 9 in black, but not in red.
Sam: Oh … do you have size 10 in red?
Shop assistant: Yeah, sure. Do you want to try them?
Sam: Yes, please. (The assistant gets Sam the trainers. Sam tries them on.)
Shop assistant: How are they?
Sam: I like them, but they’re a bit too big.
Shop assistant: Do you want to try the black ones in your size?
Sam: Mmm, no thanks. I don’t like the black ones too much.
Shop assistant: Ah, OK. I’m sorry about that.
Sam: Don’t worry … Thanks anyway. Bye.
Shop assistant: Thanks a lot. Bye now.

Про козлёнка, который умел считать до десяти

 Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.

– Раз! – сказал Козлёнок.
Это услышал Телёнок.
– Что ты делаешь? – спросил он.
– Я сосчитал сам себя, – ответил Козлёнок.
— Хочешь, я и тебя сосчитаю?
– Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
– Это совсем не больно. Я – это раз, ты – это два.
Один, два!
– Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок
меня посчитал.

 

– А что это такое? – сердито промычала Корова.
– Я научился считать до десяти, – сказал Козлёнок. –
Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три –
это Корова. Один, два, три!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Задания.

  1. Вспомним, как называются мамы и детёныши.
    бык, корова, телёнок                     баран, овца, ягнёнок
    волк,  Волчонок ,  Шакал          петух,  Петушинок Курица
    слон,  Слойноа ,  Хобт                     козёл,козлёнок,коза
  2. медведь, Медвежонок , мех             кот,  Котенок, Кошка
  3. Вопросы.

Кто научился считать до десяти?

Козленок
Как Козлёнок себя сосчитал?

Вотак один – это я, два – это Телёнок, три –
это Корова. Один, два, три!
Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок?

Козленок предложил Телёнку Хочешь, я и тебя сосчитаю Я – это раз, ты – это два. Один, два!  Теленок ответила  Козленку

Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок
меня посчитал.
Почему телёнок заплакал?

Потому что козленок Сашчитал Теленка.

Часть 2

Неподалёку гулял Бык.
– Почему вы бежите за этим малышом? – громко сказал Бык.
– А он нас считает! – заплакал Телёнок.
– Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык. Один, два, три, четыре! – крикнул Козлёнок.
– Ой, он и тебя сосчитал! – снова заплакал Телёнок.
– Ну, это ему даром не пройдёт, – заревел Бык и вместе с другими побежал за Козлёнком.
– Куда вы спешите? – закричал Конь, увидев их.
– Мы бежим за Козлёнком, – ответила Корова.
– Он нас считает, – снова заплакал Телёнок.
– А кто ему разрешил? – заревел Бык.

– А как же он это делает? – спросил Конь.
– Очень просто, – сказал Козлёнок, – Вот так! Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, а пять – это Конь. Один, два, три, четыре, пять!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
– Ну, погоди же! – закричал Конь и поскакал вслед за Козлёнком.
– Хрю-хрю-хрю! Куда это вы все? – спросила любопытная Свинья.
– Мы бежим за Козлёнком, – сказал Телёнок. – Он нас считает.
– А как он считает? – спросила Свинья.
– Очень просто! – воскликнул Козлёнок.
Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, пять – это Конь, а
шесть – это Свинья. Один, два, три, четыре, пять, шесть.
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.

Ответьте на вопросы.

  1. Что сказал Бык?
  2. Почему Бык разозлился?
  3. Что спросила Свинья?

Часть 3.

Все добежали до речки. А там стоял небольшой кораблик. В нём были Петух, Собака, Баран и Кот. Петух был капитаном, Собака – матросом, Баран – юнгой, а Кот – поваром.
– Остановитесь! – закричал Петух.
Но было уже поздно. Козлёнок прыгнул в кораблик, остальные за ним. Ох и испугался же Петух!
–Ку-ка-ре-ку! Помогите! Кораблик тонет! – закричал он. – Кто из вас умеет считать?
– Я умею, – сказал Козлёнок.
– Тогда посчитай всех нас поскорее! В кораблик может сесть только десять пассажиров.
– Скорее считай, скорее! – закричали все вместе. И Козлёнок начал считать:

– Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, пять – это Конь, шесть – это Свинья, семь – это Кот, восемь – это Собака, девять – это Петух, десять – это Баран.
– Ура Козлёнку! Урааа! – закричали все.
Пассажиры вышли на другом берегу. А Козлёнок остался работать на кораблике контролёром. Он стоит и считает пассажиров.

Задания:

Вспомним и напишем:
у коровы – телёнок

у гуся – …

у собаки – …

у курицы – …
у лошади – …

у свиньи – …

у кошки – …

у утки – …

у козы – …

Вопросы:

1.Кто научился считать?
2.Кого посчитал Козлёнок?
3.Кто не хотел, чтобы его посчитали?
4.Кем стал Козлёнок?
5.Кто вам больше всего понравился? Почему?

Из данных слов составь предложения. Запиши их.
В конце каждого предложения поставь точку, восклицательный
или вопросительный знак.
1.может, Кораблик, только, выдержать, пассажиров, десять
2.вы, малышом, Почему, этим, бежите, за
3.сосчитай, нас, Тогда, поскорее, всех
4.остался, Козлёнок, на, контролёром, кораблике, работать

Continue reading Про козлёнка, который умел считать до десяти

Զատկական ընթերցարան

 

  1. Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը:

Զատիկ-տոն-ուրախություն

2. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:

 

  1. Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:
  2. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:
  3. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:
  4. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:

 

  • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի:
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր:
  • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ:
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը:
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը:

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝
Ազգանունը՝
Հայրանունը՝
Ծնվել է
Ապրում է
Սիրում է
Չի սիրում
Զատկի տոնին

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

 

Գարնանային ընթերցանություն

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Գրքի հեղինակը Սերո Խանզադյանն է: Continue reading Գարնանային ընթերցանություն

(Untitled)

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է: Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանքներ

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
լեռներում.
անապատներում
դաշտավայրերում
2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

500 կգ
1 տոննա
250 կգ
25 կգ
3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:
5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ առյուծը կշռում է 250կգ։

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

գեղեցիկ-տգեղ

թույլ-ուժեղ

շատ փոքր-շատ մեծ

8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

250, ժամանակ։

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։

Առյուծը՝ գիշատիչ, ուժեղ։

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

թիվ
առարկա
գործողություն
հատկանիշ

մայրենի

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարոդ է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է միառմի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

  1.  Վերնագրի՛ր հատվածները:

2․ Յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ հարցեր կազմի՛ր:

3․ Մեղադրի՛ր և արդարացրո՛ւ Դիվանային:

4․ Ի՞նչը օգնեց Դիվանային փոխվելու:

5․Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ Գոհար թագուհու:

Մաթեմ

425մմ= 4դմ 25մմ.           2450մլ= 24լ 50մլ

450սմ= 4մ 50սմ                5020մլ = 50լ 20մլ

607դմ= 60մ 7սմ.             6005մլ= 600լ  5մլ

6004մ = 600կմ 4մ.          2304մլ= 230լ 4մլ

 

6005վ= 600 ր 5վ

3601ր= 360ժ 1ր

80ժ= 8օր 0ժ

 

 

 

 

(Untitled)

  1. Աշխարհագրական դիրք։Հարավային Ամերիկա մայրցամաքը գտնվում է  արևմտյան կիսագնդում ։ Այն մեկուսացված է այլ մայրցամաքներից։ Նրա տարածք 18մլն. կիլոմետր քառակուսի է։Նրա ափերը ողողում են արևմուտքում ՝ Խաղաղ իսկ արևելքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ։ Այս մայրցամաքի ափերը քիչ են կտրատված այդ տեսակետից այն նման է Աֆրիկային։ Արևմուտքը եզրավորում է Անդիան լեռները այստեղ  էլ գտնվում է մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Անկոնկագուան ( 6960մ.)։ Ամենացածր կետը Վալդես թերակղզում  -40մ.։Մայրցամաքում  կամ գործող հրաբուխներ ՝ Կոտեպախին և Ռուիսը։Խաղաղ  օվկիանոսի ափին նեղ շերտով ձգվում է աշխարհի ամենաչոր  ՝ Ատակամա անապատը ։
  2. Կլիման։Այս մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի Ատլանտյան օվկիանոսը։ Հարավային Ամերիկյան ամենախոնավ մայրցամաքն է և երկրորդ տաք մայրցամաքը Աֆրիկայից հետո։Կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն Բրազիլական և Գվիանական տաք հոսանքները։ Հարավային Ամերիկայի կլիմայական գոտիներն են  հասարակածային, մեր հասարակածային ,արևադարձային ,մեր արևադարձային և բարեխառն։

3.Ներքին ջրեր։Անդեր համարվում են Հարավային Ամերիկայի գլխավոր ջրբաժանը։Գետերի հիմնական  մասը  պատկանում է Ատլանտյան օվկիանոսին իսկ Խաղաղ օվկիանոսին մի քանի կարճ գետեր ։ Հարավային Ամերիկյանում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը ՝ Ամազոնը շուրջ 7 մլն. քառակուսի ջրհավաք ավազանով։Ամազոնը նավարկելի է հունի  գրեթե ամբողջ երկայնքով, այդ  պատճառով էլ դրա  տրանսպորտային նշանակությունը շատ մեծ է։Հարավային Ամերիկայի երկրորդ խոշոր գետը Պարանան է իր Ուրուգվայ  և Պարագվայ վտակներով։Պարանա գետի վրա գտնվում է Իգուասուն ջրվեժը։Խոշոր գետերից է նաև Օրինոկոն գետը որի Չուրուն վտակի վրա  գտնվում է աշխարհի ամենաբարձր ՝Անխել ջրվեժը 1045 մ բարձրությամբ։ Հարավային  Ամերիկայում լճեր քիչ կան , սակայն այստեղ  է գտնվում ամենաբրձրադիր լիճը՝Տետիկական 3816 մ բարձրության վրա։Այստեղ են գտնվում նաև Կոկո և Մարակայբո լճերը։

No one

Հասարակածային խոնավ անտառներին տեղացիները անվանում են սելվաս։Այս  զոնայում  անտառը շարահարկերով է։Աճում են 40000ավելի բուսատեսակ ։ Հանդիպում է հսկա սեյբան ,բրազիլական հևհեյան,հսկա ֆիկուսը,տարբեր արմավենիներ,շոկոլադի ծառը,կաուչուկատու հևհեյա, սեխածառը և այլն։ Անտառում կիսախավար է և չափազանց դժվարանցանելի։ Սելվասի կենդանական աշխարհը նույնպես հարուստ է ։ Հանդիպում  են  գիշատիչ կատվառյեւծներ,կռնչակապիկներ , դանդաղաշարժ համրուկներ և այլն։ Ամազոնի ջրերում ապրում է աշխարհի ամենամեծ օձը՝ անակոնդան ,հարավամերիկյան կոկորդիլոսը ,պիրանյա ձկները։Թռչունների շատ են բազմերանգ թութակները ,չղջիկները,կոլիբրիները (աշխարհի ամենափոքր թռչունները)։ Հասարակածային խոնավ անտառներից հյուսիս֊հարավ տարածվում է սավանաները որոնք  հյուսիսում կոչվում են  լյանոս  իսկ  հարավում  կամպոս։ Սավանաներից հարավ տարածվում են տափաստանները  ՝ պամպաները։Ավելի  հարավ  տարածվում են  անապատները և  կիսաանապատները։Իսկ Անդերում ձևավորվում են վերընթաց գոտիականությունը  ։ Այստեղ 4000մ բարձրության վրա  տարածվում  են  բարձրալեռնային մարգագետինները՝ պարամոսները։ Բարձր լեռների  գագաթներին սավառնում են աշխարհի ամենամեծ թռչունները՝կոնդորները։

Բացատրական բառեր։

Էնդեմիկ֊բույսերի և կենդանիներ այն տեսակները,որոնք բնորոշ են միայն որևէ շրջանի ,և երկրագնդի մյուս տեղերում չեն հանդիպում։

Սելվաս֊խոնավհասարակածային մշտադալար անտառներ։

Լիաններ֊ծառերին,թփերին կամ այլ հենարաններին փաթաթվող,մագլցող բույսեր։

Պամպա֊առավելապես խոտային, հացազգային բուսականությամբ ծածկված  հարթավայրային շրջաններ Հարավային Ամերիկայում։

Պարմոս֊բարձրալեռնային մարգագետիններ Հարավային Անդերում։

Պունա֊տափաստային բուսականությամբ ծածկված միջլեռնային բարձրադիր սարվանդաններ Անդերում ։

Գործնական աշխատանք։

Ուրվագծային  քարտեզի վրա  նշել Հարավային ամերիկայի խոշոր լեռնգրական միավորները,առափնյա ծովերը