Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան

Բարև ձեզ, ես սովորում եմ 4.2 դասարանում, դպրոցում ես հավելյալ պարապմունքների չեմ հաճախում :Իմ օրը շատ հագեցած է անցնում:Շատ եմ սիրում ընտրությամբ գործունեությունը՝ թատրոնը:

Խնթիր

Իմ ընկերները 20-հատ ձնեմարդ են սարքել նշանակում է ինջքան դասարանում երեխաներ ունենք:

Դդմային ամսագիր

  1. Պատկերացրու, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի: Նա չգիտի, թե ինչ է նշանակում դդում բառը: Փորձի՛ր բացատրել նրան:

Դթումը միրք է դթումի տոնել կա նա գազարագույն է և կլոր:

  1. Համացանցից փնտրիր և դուրս բեր տասը հետաքրքիր փաստ դդումի, դդումի օգտակար հատկությունների մասին:

Դդումը սովորաբար լինում է նարնջագույն: Սակայն երբեմն կարող է լինել նաև դեղին, սպիտակ, կանաչ կամ կարմիր

. Դդում բառը հունարեն արմատ ոնի և նշանակում է մեծ եմիշ

․Դդումի 90% ջուր է:

. Գիտական առումով դդումը միրգ է, սակայն խոհանոցում օգտագործելիս այն օգտագործում ե որպես բանջարեղեն

. Դդումը սովորաբար լինում է կլոր

. Դդումները կարող են լինել տարբեր քաշերի, երբեմն հասնելով մինչև 6 կիլոգրամի

. Մրցությունների համար աճեցվում են հսկայական դդումնե, որոնք կարող են կշռել մինչև 450 կգ: 2010 թվականին համաշխարհային ռեկորդը կազմեց 1000 ֆունտ

. ԱՄՆ-ում ամեն տարի արտադրվում է 450 միլիոն կգ դդում

. Որպես կերակուր դդումը կարող է պատրաստվել փուռի մեջ, շոգեխաշվել, տապակվել կամ եփվել ջրում

. Դդումի սուպը  և  բոված սերմերը շատ տարածված են

. Հյուսիսային Ամերիկայում դդումի կեկսը ավանդական և շատ սիրված թխվածք է

 

 

  1. Տեղադրիր լուսանկարներ, որոնք դդումը

ներկայացնում են և՛ ներսից, և՛ դրսից:

  1. Դդում բառով կազմի՛ր բառակապակցություններ:
  2. Դդում, կորիզ, կեղև բառերով կազմիր հնարավորինս շատ ածանցավոր ու բարդ բառեր:
  3. Դդումի մասին հորինիր հանելուկ:
  4. Դդում բառով կազմիր աքրոստիկոս:
  5. Գրիր բառեր, որոնք

 

ա. դդումի պես օգտակար են — 

բ. դդումի պես ամուր են —

գ. դդմագույն են —

8. Paint նկարչական խմբագրում նկարիր դդում, այն կերպավորիր: Աշխատանքդ տեղադրիր այստեղ:

9. Կազմիր այդ դդմային կերպարի անձնագիրը:

Անունը
Ազգանունը
Հայրանունը
Ծնվել է 
Ապրում է
Սիրում է
Չի սիրում
Երազում է
Ղափամայի տոնին

9. Դդումի հետ երևակայական հարցազրույց վարիր: Գրիր, թե ի՞նչ հարցեր կուղղեիր նրան:

10. Ի՞նչ է ղափաման: Գրիր, թե ինչ գիտես ղափամայի մասին: Իմացածդ ստւգիր: Ավելացրու նոր տեղեկություններ:

11. Ընտրիր այս վերնագրերից մեկն ու մի զվարճալի պատմություն հորինիր: Ինքդ էլ կարող ես նոր վերնագիր մտածել:

  1. Դդմաստանում
  2. Դդմաշենցի դդումը
  3. Կորիզների զարմանալի արկածները Դդմաստանում
  4. Դդումի արկածները
  5. Խելացի դդումը
  6. Դդումն ու ղափաման

Ավ. Իսահակյան «Եղնիկը»

 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

 

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։

3. Տրված բառակապակցություններում ո՞ր բառերն են գործածված փոխաբերական իմաստով։ Ընդգծի՛ր։

Աշնանային երեկո, հեքիաթային վերջալույս, վառվռուն սարեր, ոսկեգեղմ անտառներ, վճիտ աչուկներ, խարտյաշ եղնիկ, թախծալի կարոտ, դարավոր կաղնի, զգայուն հոգի, վայրի ընկուզենի, անծայրածիր անտառ, զանգակ աղբյուրներ, քամի գիշեր։

4.  Բացատրի՛ր համեմատությունները։

Նետի պես ծլկել-

լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկներ-

5.  Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։

6. Բնութագրի՛ր եղնիկին։

7.   Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։

8.  Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։

 

Երջանիկ խրճիթը

 

Երջանիկ խրճիթը

Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։

Մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

շավիղ- ճանապարհ, մանուկ-երեխա, շքեղ-հոյակապ, չքանում-անհետանում, հարուստ-ունևոր, վերջալույս-երեկո, պես-նման:

  1. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․թևին տալ- թռչել, ներս ընկնել- մտնել,խուժել, լաց լինել-լացել, թիկն տալ- թիկնել։
  2. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։

1)-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

2)-Ա՛յս էլ որդուս բաժինը:

3)-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

4)-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

5)-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

6)-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

  1. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։

1)Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

2)Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

3)-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

  1. Նկարագրի՛ր խրճիթը։

Խրճիթը շատ հին էր, միջի իրերը` հնամաշ և աղքատիկ:

  1. Բնութագրի՛ր տղային։Տղան շատ բարի էր ու խելացի:
  2. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։Նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
  3. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։
  4. Պատմվածքը համեմատի՛ր   Թումանյանի«Ամենից լավ տունը» բանաստեղծության հետ: Ես այս ստեղծագործության մեջ շատ նմանություններ տեսա:

 

Կոմիտաս «Աշուն»

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լցուն-լիքը

Դարսելով-դասաորել

  1. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-կերակեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Ինձ դույր եկավ բոլոր հեքյաթը:

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկե տերև- Դեղին տերև

  1. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսելդարսել

Լրացուցիչ աշխատանք

Վայուն–մայուն

  1. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

 

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր կամ որևէ գույնով ներկի՛ր դպրոցի շենքը նկարագրող հատվածը: Համեմատի՛ր քո դպրոցի շենքի հետ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

 

Մեր դպրոցը շատ գեղեցիկ է: և մեր դպրոցում սև ու սպիտակ չեն հագնում գունավոր են հագնում: մեր դպրոցում դասատուները շատ բարի են: իսկ մեր դպրոցի շենքը մեծ է: պատուհանները շատ են: այգին մեծ է: մեր դպրոցում շատ մեծ լողավազան կա:

  1. Բնութագրի՛ր պատմվածքի հերոսներին:

 

Վիլամ Սարոլյան Վիրավոր այռուծը ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
— Քույրի՛կ,- ասաց առյուծը,- ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

ներողամիտ եղիր —կարողացիր ներիր

մոտալուտ մահը- շուտով կմահանս

օր ու արև չտեսնել — մթություն տեսնել

ցավ պատճառել —ցավացնել

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա — խփել

վերք հասցնել —վիրավորել

շունչը փչել —մահանալ

  1. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:

Որովհետ և վատ բառ ասաց առյուծին և ինքը առյուծի տեղը դրեց

 Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

 Առյուծը բարի ուժեղ էր :

Կրիան խորամանկ թույլիկ էր:

  1. Ո՞րն է առակի իմաստը:

Որ յուրաքանչյուրը իմանա իր տեղն ու դերը:

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

 Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով՝ աուդիոգիրք պատրաստի՛ր:

Իմ ուռախ ամարը

Իմ ամառը անցել է Ռուսաստանում: Այնտեղ ես իմ ծնունդը նշել եմ լողավազանում՝  տատիկիս և պապիկիս հետ:  Հետո ես եկել եմ Երևան և Միլենայի հետ գնացել ենք հեծանիվ վարելու: