տիգրան մեծ

մ․թ․ա․ մոտ 140ԱրտաշատԱյրարատԱրտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55ՏիգրանակերտԱղձնիքՄեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովԿովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանըմշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Հովաննես Այվազոսկի թանգարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ նախընտրած 7հրաշալիքները

1.Իմ նախընտրած հրաշալիքներից առաջինը իմ դպրոցն է՝ Հարավային դպրոց-պարտեզը, որը գտնվում է Իսակովի 52/26հասցեում:

 

2.Մյուս իմ նախընտրած հրաշալիքը գտնվում է Կրասնոդարում, դա Գալիցկովո այգին է, որտեղ ես եղել եմ:Այնտեղ այնքան գեղեցիկ ծաղիկներ և բույսեր կայն:

 

3. Հաջորդը Էյֆելյան աշտարակն է, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

 

4.Մյուս հրաշալիքը Երևան պարկն է: Ես շատ եմ սիրում այստեղ ժամանակ անցկացնել քույրիկներիս հետ:

 

5.Ես շատ անգամներ եմ լսել Դուբայի պարող շատրվանների մասին:Մյուս հրաշալիքը սա է:Այն զբաղեցնում է աշխարհի ամենաբարձր շատրվաների երկրորդ հորիզոնականը:

 

6.Մյուս հրաշալիքը սուրբ Նարեկ եկեղեցին է, որը գտնվում է Հրազդանի Մաքրավան գյուղում:Այս մատուռը կառուցվել է եղբորս՝ Նարեկի պատվին:

 

7.Վերջին իմ նախընտրած հրաշալիքը Հայաստանի հանրապետության հրապարակն է՝ իր շենքերով, շատրվաներով:Երևանի գլխավոր ժամացույցը նույնպես գտնվում է այստեղ:

 

 

 

 

 

 

ՆԱՆԵ ՄԻՀՐ

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

ՎԱՀԱԳՆ ԱՍՏՂԻԿ

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ԱՐԱՄԱԶԴ ԱՆԱՀԻՏ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։

Հայկը և Բելը

ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից,  բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։

Երևանի տեսավայրեր

Մոսկվա, կինոթատրոն Երևանում։ Բացվել է 1936 թվականի դեկտեմբեր 12-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կասկադ

 

Արաժդրանքներ

Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում:

Ամենա շատը 7

Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում:

2000 եկեղեցի:

Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը:

Իմ սիրելի հատվածը բոլոր եկեղեցիները:

Առասպել փոքր Սանասար և Սոնաի մասին

Փոքր Սանասարը ամուսնացել է Սոնաի հետ:

2-տարի առաչ ծնվեց Գոռը որը շատ-շատ ուժեղ էր մեծացավ Գոռը և դարձավ թագավոր  մի անգամ թագավորը Գոռը քայլում եր ցեղով և տեսավ մի աղջկա որը շատ վախենում եր մեծ առյուծից Գոռը շատ եր վախենում առույուծից բայծ իր դանակը վերձրեց կտրեց այռուծի գլուխը և իմացավ որ այդ աղկա անունը Նարինե էր այդ աղջիկը շատ գեղեցիկ էր Գոռը ուզեցավ նրա հետ ամուսնանալ և ամուսնացան և 1-տարի առաչ նրանք ունեցան մի գեղեցիկ աղջիկ անունը դրեցին Եվա: