Համո Սահյան «Իմ պապը»

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:

Անհասկանելի բան չկար:

  1. Բնութագրիր պապին:

Պապիկը շատ աշխատասեր է և ամաչկոտ:

  1. Թվարկիր պապի կատարած աշխատանքները:

Պապիկը բույսեր է ջրել:

  1. Պատմի՛ր քո պապիկի կամ պապիկների մասին: Պատումիդ կից հրապարակիր լուսանկարներ:
  2. Իմ պապիկը շատ բարի է և աշխատասեր և Ուժեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով