Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

կարկատել-վերանորոգել

ավերակ-ավեր, քարուքանդ

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

«Տխուր ծիծեռնակ»

  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է:

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակին:

  1. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Ծիծեռնակը սպիտակ փորով է, սև մարմինով:

  1. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Ինձ շատ դուր եկավ ամբողջ բանաստեղծությունը:

  1. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

  2. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Ծիծեռնակը ամեն գարուն վերադառնում է իր բույն

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակների։ Տեսակները մոտ 79-ն են։

Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։

Նրանք սնվում են միջատներով։

  1. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

  2. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով