ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ Հովհաննես Թումանյա

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Լուսը բացվեց մեր աշխարհքին

Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Քամին բարակ շընկշընկում է

Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,

Կաքավ քարին տաղ է կարդում,

Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական

Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում» հարցին:

Կռունկն եկավ

Լուսը բացվեց

Քամին  շընկշընկում է:

Հարսն ու աղջիկ ելան

 

Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:

Առավոտ, զանգ,  քամի, առու, ծաղիկ, կռունկ, աղջիկ, հարս

Գեղեցիկ  առավոտ, ուժեղ զանգ, կամաց քամի, ուժեղ առու, մեծ ծաղիկ, ծիծաղելի կռունկ, նիհար աղջիկ, ուրախ հարս:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:

Առավոտ-լուսաբաց

լույս-  շողք

Քամի-, հողմ,զեփյուռ-

Ուժեղ քամի (սովորաբար մթնոլորտային տեղումներով

հանդ -Դաշտ, արտ

անուշ-Դուրեկան, ախորժելի:

տաղ-երգ

կարդալ-ընթերցել,արտասանել, անգիր ասել

 

  1. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:

բարի բարակ աղջիկ կոպիտ Լույս Տհաճ հոտ

հաստ          չար     բարի- չար     բարակ -հաստ

անուշ      գիշեր

բուրմունք մութ

առավոտ   տղա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով