ՈՒսումնական ճափորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտ

Մենք դասարանով, գնացել էինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ ամեն բան շատ հետաքրքիր էր։ Տեսանք Կոմիտասի նկարները՝ տարբեր տարիքում, նրա թանաքամանը, նամակները, նոթատետրերը, դաշնամուրը, սրինգները ։Թանգարանում տեսանք նաև նրա սիրելի գորգը, որը հավանաբար իր մայրն էր գործել, քանի որ նա գորգագործ էր։ Իմացանք, որ Կոմիտասը շատ ընկերասեր ու կատակասեր է եղել, բայց դասերի ու փորձերի ժամանակ շատ խիստ էր։ Ամենուր հնչում էր Կոմիտասի երգերը, մենք էլ մեր հերթին երգեցինք «Էսօր ուրբաթ է, պաս է», «Կաքավիկը»։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով