Կոմիտաս/ Սողոմոն Սողոմոնյան

1․Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

 

2․Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին

«Նոտայի Վարդապետ» անունը:

 

3․Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

 

4․Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

 

5․Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով